Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Դորտմունդի «Բորուսիա»-«Մոնակո» դիմակայությունը չկայացավ պայթյունի պատճառով

Դորտմունդի «Բորուսիա»-«Մոնակո» դիմակայությունը  չկայացավ պայթյունի պատճառով
12.04.2017 | 10:52

Չեմպիոնների լիգայի մեկ քառորդ եզրափակչի Դորտմունդի «Բորուսիա»-«Մոնակո» դիմակայությունը երեկ չկայացավ հանդիպումից մոտ մեկուկես ժամ առաջ դորտմունդցիների ավտոբուսի մոտ հնչած պայթյունների պատճառով: Բարեբախտաբար ծանր տուժածներ չկան, իսկ Մարկ Բարտրային արագ են դուրս գրել հիվանդանոցից՝ ապակու բեկորից վնասվել է ֆուտբոլիստի ձեռքը:

Տուժած կա նաև ֆուտբոլիստների անվտանգությունն ապահոված ոստիկանության շրջանում: Բոլոր դեպքերում կատարվել է խստագույնս դատապարտելի բան, հանցագործությունը հղացածների, իրականացնողների բացահայտումը միայն պատվի գործ չէ: Տեղեկացնենք, որ հանդիպումը կայանալու է այսօր: Եվրոպական ֆուտբոլի խիտ գրաֆիկի պատճառով ավելի ուշ ժամանակի հետաձգելու հնարավորություն չկա:


Երեկ կայացած «Յուվենտուս»-«Բարսելոն» դիմակայությունն ավարտվել է իտալացիների հաղթանակով, 3:0 հաշվով: Հերթական անգամ կատալոնցիներն իրենց կանգնեցրին բարդ իրավիճակի առաջ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1493

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ