Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

«Չելսին»՝ չեմպիոն

«Չելսին»՝ չեմպիոն
13.05.2017 | 12:27

Արտագնայում նվազագույն հաշվով առավելության հասնելով «Վեստ Բրոմվիչ» նկատմամբ՝ Չելսին» վաստակած միավորների թիվը հասցրեց 87-ի ու ժամկետից շուտ նվաճեց երկրի չեմպիոնի կոչումը:

Թիմի հետ մեկտեղ սա լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի հաղթանակն էր, ում համար 2016-2017 մրցաշրջանն առաջինն էր պրեմիեր լիգայում: Այս հաղթանակով «Չելսին» դարձավ Անգլիայի վեցակի չեմպիոն:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2181

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ