Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Կարծես թե կողմնորոշվել են

Կարծես թե կողմնորոշվել են
31.05.2017 | 13:28

Միջազգային օլիմպիական կոմիտեում կարծես թե կողմնորոշվել են 2024 և 2028 թվականների օլիմպիական խաղերի անցկացման վայրերի հարցում: 24-ինը կյուրընկալի Փարիզը, 28-ինը՝ Լոս Անջելեսը, եթե իհարկե մինչ այդ Լոս Անջելեսի քաղաքային իշխանություններն ու Ամերիկայի օլիմպիական կոմիտեն պահպանեն օլիմպիադան սեփական հարկի տակ ընդունելու էնտուզիազմը (հիշեցնենք, որ ԱՄՆ-ը վերջին անգամ օլիմպիական խաղերն ընդունել է 1984-ին):

24-ի օլիմպիադայի անցկացման վայրի հարցում տարաձայնություններ չկան: Փարիզն ընտրվել է նաև այն պարզ տրամաբանությամբ, որ Եվրոպայում անցկացվան վերջին խաղերն ունեն 2012-ի թվագրությունը, ասել է թե բավական ժամանակ է անցել լոնդոնյան խաղերի անցկացումից: Հիշեցնենք, որ 2016-ի օլիմպիադան հյուրընկալել էր Բրազիլան (Ռիո դե Ժանեյրո), 2020-ինը կանցկացվի Ճապոնիայում (Տոկիո):

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2026

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ