Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Աղոթարան

Աղոթարան
11.07.2017 | 00:02

Աստվա՛ծ ամենագութ և ամեն ինչում ողորմած, որ գթացիր Քո ստեղծածներին և գթում ես միշտ, քանզի թեպետ և մենք հանապազ մեղանչում ենք, սակայն Դու մեր մեղսասեր բնությանը դարձ և ապաշխարություն քաղցրությամբ շնորհեցիր։ Որ ընդունեցիր մեծ մարգարե Դավթի դարձն ու ապաշխարությունը և նրա միջոցով դարձ սահմանեցիր բոլոր մեղավորներին, նրա բարեխոսությամբ ընդունի՛ր իմ դարձը և ողորմի՛ր ինձ։


Որ դարձ և ապաշխարություն շնորհեցիր Մանասե թագավորին, որ հույժ մեղանչեց, և քո մարդասիրությամբ թողության արժանի եղավ, նրա աղաչանքներով լսի՛ր ինձ և ողորմիր։


Մեսրոպ ՎԱՐԴԱՊԵՏ

Դիտվել է՝ 3736

Մեկնաբանություններ