Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Կփոխանակե՞ն դարպասապահներին

Կփոխանակե՞ն  դարպասապահներին
14.07.2017 | 11:20

Ամենայն հավանականությամբ «Մանչեստր Սիթին» ու «Նապոլին» կիրականացնեն դարպասապահների փոխանակություն: «Քաղաքաբնակները» հետաքրքրված են վերջին տարիներին իտալական ակումբի դարպասը հուսալի պաշտպանած Պեպե Ռեյնայով, իսկ նեապոլցիներին համակրելի է ներկայանում Կլաուդիո Բրավոն, որը Համադաշնությունների գավաթի վերջին խաղարկությունում ֆենոմենալ արդյունքի հեղինակ դարձավ՝ իրար վրա հետ մղելով երեք տասնմեկմետրանոց հարված, ինչը ֆուտբոլի պատմության մեջ չլսված բաներից է: Համենայն դեպս՝ Համադաշնությունների գավաթի խաղարկությունում:


Ընթերցողին տեղեկացնենք, որ Անգլիայի պրեմիեր լիգայի ավարտված մրցաշրջանում Բրավոն մասնակցել է 22 խաղի ու բաց թողել 26 գնդակ: Ա սերիայի ավարտվածում Ռեյնան 37 խաղում բաց է թողել 38 գնդակ: Միջանկյալ նկատենք, որ որպես Ռեյնայի այլընտրանք, ակումբը դիտում է «ՈՒդինեզեի» ազգությամբ հույն դարպասապահ Օրեստիս Կառնեզիսի թեկնածությունը, իսկ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆրանսիական «Լիլը» ցանկություն ունի վարձավճարով օգտվելու Կլաուդիո Բրավոյի ծառայություններից:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2755

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ