Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Աղոթարան

Աղոթարան
03.10.2017 | 00:01

Մեր փրկության միջնո՛րդ, ողջ աշխարհի (հույսի) գրավակա՛ն, տիեզերքի ճառագայթավետ լու՛յս, սիրո արեգա՛կ, հույսի ապաստա՛ն, Աստծո՝ մեր հանդեպ բարերարության սուրբ ու սոսկալի նշա՛ն, աստվածամուխ սու՛ր՝ մեր հակառակորդին սպանող, մեր զգայարանների դրոշմ, մեր հույսի ամուր ապաստա՛ն, քո աստվածային զորությունը, որ հաստատուն է պահում աշխարհի հիմքերը, թող իմ հոգին ու մարմինը հեռու պահի բարկությունից, ցանկությունից, ատելությունից և հոգևոր ու մարմնավոր բոլոր փորձություններից ու գայթակղություններից (և պահպանի) քո սոսկալի զորությամբ հավիտյանս հավիտենից, ամեն:

ՎԱՐԴԱՆ ԱՐԵՎԵԼՑԻ

Դիտվել է՝ 2095

Մեկնաբանություններ