Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Ռուսաստանը նոր պատժամիջոցներ կսահմանի Թուրքիայի դեմ

Ռուսաստանը նոր պատժամիջոցներ կսահմանի Թուրքիայի դեմ
12.10.2017 | 03:08

Ռուսաստանը կընդունի պատասխան միջոցառումներ ռուսական գյուղատնտեսական արտադրանքի հանդեպ Թուրքիայի նոր սահմանափակումների դիմաց` հայտարարել է ՌԴ գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչևը։


«Մենք դա չէինք ակնկալում, հակառակը, պետք է պարզեցնել մաքսային ռեժիմը, այդ պատճառով, եթե խոսքն այդպես գնա, մենք պատշաճ կարձագանքենք այդ նույն բանջարեղենի, ցիտրուսների՝ մանդարինի, նարնջի ներկրմանը։ Դա կհանգեցնի, հակառակը, սրացման, այլ ոչ թե սահմանափակումների հանման։ Մենք կարծում ենք, որ թուրքական շուկան մեզ համար հետաքրքիր է, հեռանկարային և անում ենք ամեն ինչ՝ լարվածությունը հանելու համար»,- ասել է նախարարը։


Նրա խոսքով՝ Թուրքիայի նոր սահմանափակումները կրում են ավելի շատ բյուրոկրատական բնույթ։ «Մեր գործարարների համար բարդանում են հացահատիկի մատակարարումները, պետք է անցնել հաշվողական ընթացակարգեր։ Դա հավելյալ բյուրոկրատական ծանրաբեռնվածություն է, որը ոչ մի լավ բանի չի հանգեցնի»,- հավելել է նա։

Դիտվել է՝ 1639

Մեկնաբանություններ