ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

«Աչքներդ լույս»

«Աչքներդ լույս»
10.11.2017 | 11:05

Եթե ԱԺ-ն հաստատի, իսկ որ կհաստատի` որևէ մեկը չի կասկածում, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի փոփոխությամբ համայնքի ղեկավարները կունենան մեկ և ավելի տեղակալներ: Տարածքային կառավարման և զարգացման նախարար ԴԱՎԻԹ ԼՈՔՅԱՆԸ կառավարության երեկվա նիստում ներկայացրեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորների այս առաջարկը, ինչն էլ արժանացավ գործադիրի հավանությանը: Եթե նկատենք, որ առաջարկը ԲՀԿ-ինն է, ապա պետք է ենթադրել, որ այն թե՛ ՀՀԿ-ի, թե՛ ԲՀԿ-ի և թե ՀՅԴ-ի «սրտով» է։

Առաջարկը հաստատվեց, սակայն բաց մնաց մի կարևոր հարց` ո՞ր բյուջեից են այդ տեղակալները աշխատավարձ ստանալու, ի՞նչ ֆինանսներով են ծառայողական ավտոմեքենա ձեռք բերելու կամ կահավորելու իրենց աշխատասենյակը: Իսկ գուցե այդ տեղակալների բացակայությու՞նն էր պատճառը, որ մինչ օրս շատ համայնքներ զրկված են խմելու, ոռոգման ջրից, կոյուղուց, չունեն կառուցված ներհամայնքային ճանապարհներ: Եթե դա է պատճառը, ուրեմն մեր համայնքների «աչքը լույս»:


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 7172

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ