Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Մեսիի նոր ռեկորդը

Մեսիի նոր ռեկորդը
12.12.2017 | 10:26

Իսպանիայի առաջնության հերթական տուրի «Վիլյառեալի» հետ խաղում խփելով հանդիպման երկրորդ գոլը` Լիոնել Մեսին խփած գնդակներով հավասարվել է Գերդ Մյուլլերին, որը նույնպես 525 գոլ է հեղինակել, սակայն հանդես գալով եվրոպական մեկ այլ առաջատար ակումբում` Մյունխենի «Բավարիայում»: Գերմանացին դա արել է 14 տարում, Մեսին` 13: Ի դեպ, այս նույն Մեսին 2012 թվին Գերդ Մյուլլերից խլեց ևս մեկ ռեկորդ. խոսքը մեկ մրցաշրջանի ընթացքում խփած առավելագույն թվով գոլերի մասին է: Մյուլլերի ռեկորդը կազմում էր 81 գոլ, Մեսին այն գերազանցեց տասով:


Նկատենք, որ մեկ ակումբի կազմում խփած գոլերի քանակով համաշխարհային ռեկորդը պատկանում է լեգենդար Պելեին, որը «Սանթոսի» կազմում հեղինակել է 643 գոլ: Երկրորդ արդյունքը Պրահայի «Սլավիայի» կազմում հանդես եկած Յոզեֆ Բիցանինն է` 534 գնդակ: Իր ներկայիս արդյունավետությամբ Մեսին ավելի քան իրական հնարավորություն ունի գերազանցելու երկուսի ռեկորդն էլ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4470

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ