Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Որքան մարդ է մասնակցել Ազատության հրապարակում Փաշինյանի հանրահավաքին

Որքան մարդ է մասնակցել Ազատության հրապարակում Փաշինյանի հանրահավաքին
14.04.2018 | 10:20

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը Facebook-ի իր էջում հրապարակել է տեսանյութ, որում Ազատության հրապարակում Նիկոլ Փաշինյանի կազմակերպած հանրահավաքը նկարահանվել է թռչնի թռիչքի բարձրությունից։

Նաև հրապարակվել է լուսանկար Ֆրանսիայի հրապարակից։ Ըստ «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության՝ ժամը 19:30-ի դրությամբ մասնակիցների թիվը կազմել է 4400-4700 մարդ:

Դիտվել է՝ 2533

Մեկնաբանություններ