ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Շարմազանով. Մեկ ճանապարհ կա` քաղաքական երկխոսություն

Շարմազանով. Մեկ ճանապարհ կա` քաղաքական երկխոսություն
20.04.2018 | 12:14

ՀՀԿ գործադիր մարմնի երեկվա նիստում քննարկվել է ներքաղաքական, արտաքին քաղաքական հարցեր` նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Իշխանությունը պարտավոր է դրսևորել հանդուրժողականություն, զսպվածություն, մենք հարգում ենք մեր քաղաքացիների ազատ երթերի իրավունքը, սա սահամանդրական նորմ է, որևէ մեկը իրավունք չունի սահմանափակել օրենքով սահմանաված հանրահավաքի ընթացքը, բայց մենք կարծում ենք, որ ցույցի կազմակերպիչները պարտավոր են կազմակերպել ցույցի շարունակման օրինական ընթացքը», - ասաց նա` անդրադառնալով Երևանում տեղի ունեցող իրադարձություններին: ՀՀԿ խոսնակն ասաց, որ եղել են օրենքի խախտումներ:


«Իշխող կուսակցությունը դրական ու զուսպ է գնահատում ոստիկանության պրոֆեսիոնալ պահվածքը», - նշեց ՀՀԿ խոսնակը: Նա ասաց, թե մեկ ճանապարհ են տեսնում` քաղաքական երկխոսություն: «Այլ ճանապարհ չկա», - ընդգծեց ՀՀԿ խոսնակը:

Դիտվել է՝ 2598

Մեկնաբանություններ