Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Նվաճեց չեմպիոնական գոտին վիճարկելու իրավունքը

Նվաճեց չեմպիոնական գոտին վիճարկելու իրավունքը
29.04.2018 | 14:30

Այսօր առավոտյան գերմանական Օֆենբուրգ քաղաքում շատ կարևոր հաղթանակ է տոնել WBO և IBF վարկածներով աշխարհի նախկին չեմպիոն, 38-ամյա Արթուր Աբրահամը` 12-ռաունդանոց մենամարտում պարտության մատնելով դանիացի Պատրիկ Ռեյնհարդ Նիլսենին ու ձեռք բերելով գերմիջին քաշային կարգում WBO վարկածով չեմպիոնական գոտին վիճարկելու իրավունքը:

Սա պրոֆեսիոնալ ռինգում հայազգի բռնցքամարտիկի թվով 47-րդ հաղթանակն էր /ունեցած 53 մարտից 30-ը ավարտել է նոկաուտով/: Նշենք, որ մեր բռնցքամարտիկը հաջողության անիվը կարողացել է իր կողմը բեկել մենամարտի երկրորդ կեսում, իսկ տասներորդում կարողացել է մրցակցին նոկդաունի ենթարկել: Չեմպիոնական ռաունդները նույնպես անցել են Արթուր Արրահամի առավելությամբ, ինչն էլ վերջնահաշվում ապահովել է նրա հաղթանակը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2481

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ