ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Գագիկ Ծառուկյան. «Ծառուկյան» խմբակցությունը մայիսի 8-ի ընտրություններում կսատարի ժողովրդի թեկնածուին

Գագիկ Ծառուկյան. «Ծառուկյան» խմբակցությունը մայիսի 8-ի ընտրություններում կսատարի ժողովրդի թեկնածուին
02.05.2018 | 19:31

«Մարիոթ-Արմենիա» հյուրանոցում ավարտվեց «Ծառուկյան» խմբակցության ղեկավար, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի և «Ելք» դաշինքի ղեկավար Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: «Այս ընթացքում մի քանի անգամ արդեն հանդիպել ենք: Քիչ առաջ քննարկեցինք, որ «Ծառուկյան» խմբակցությունը հաջորդ անգամ՝ մայիսի 8-ին՝ ՀՀ վարչապետի ընտրություններում կրկին կպաշտպանի ժողովրդի թեկնածուին», - ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:

«Քննարկում ենք իրականացրել առանց նախապայմանների: Հաղթանակը ժողովրդինն է, ժողովուրդն է որոշելու, առաջին անգամ մենք քվեարկեցինք ժողովրդի թեկնածուին, երկրորդ, երրորդ, չորրորդ անգամ էլ կքվեարկենք: Մեկ անգամ ևս ասում եմ՝ մեր խոսքը գործ է: Մենք ժողովրդի թեկնածուի կողքին ենք», - այս մասին ասաց Գագիկ Ծառուկյանը:

Դիտվել է՝ 3451

Մեկնաբանություններ