Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Նիկոլ Փաշինյան. Եթե կա Տարոն Մարգարյանի կամ գլխավոր դատախազի հրաժարականի պահանջ, կքննարկվի

Նիկոլ Փաշինյան. Եթե կա Տարոն Մարգարյանի կամ գլխավոր դատախազի հրաժարականի պահանջ, կքննարկվի
17.05.2018 | 19:47

Այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց դադարեցնել անհնազանդության ակցիաները և բոլոր հարցերը քննարկել «ինստիտուցիոնալ ճանապարհով»։

«Այո, Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջ կա՞, այդ պահանջն էլ կքննարկենք, Գլխավոր դատախազի պահանջ կա՞, այդ պահանջն էլ կքննարկենք, և համաժողովրդական շարժումն իր դիրքորոշումը այդ կապակցությամբ կասի։ Հավատացած եղեք՝ բոլոր հարցերը կքննարկվեն», - ասաց Փաշինյանը։ Նա վստահեցրեց, որ բոլոր հարցերը կքննարկվեն և այն հարցերը, որոնց լուծումը հնարավոր է, կլուծվեն։

Դիտվել է՝ 1166

Մեկնաբանություններ