Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

«Ֆրանսիայի հավաքականը հակաֆուտբոլային է»

«Ֆրանսիայի հավաքականը հակաֆուտբոլային է»
13.07.2018 | 09:44

Աշխարհի առաջնության Ֆրանսիա-Բելգիա կիսաեզրափակիչ խաղից հետո, որտեղ բելգիացիները նվազագույն հաշվով զիջել են մրցակցին, Բելգիայի ընտրանու դարպասապահ Տիբո Կուրտուան քննադատական խոսքով է հանդես եկել ֆրանսիացիների հասցեին. «Ֆրանսիայի հավաքականը գոլ խփեց անկյունայինից ու այդ պահից սկսած` բացառապես պաշտպանվեց սեփական դարպասի մոտ: Ես կնախընտրեի մեկ ութերորդ եզրափակչում պարտվել Բրազիլիայի հավաքականին, քանի որ այն թիմ էր, որը ցանկանում էր ֆուտբոլ խաղալ: Ֆրանսիայի հավաքականը հակաֆուտբոլային է»:


Հիշեցնենք, որ չնայած պարտությանը, Բելգիայի ընտրանին շարունակում է մասնակցությունը աշխարհի առաջնությանը, քանի որ կիսաեզրափակչում հանդես եկած ու պարտված թիմը դեռ պիտի պայքարի երրորդ տեղի համար: Աշխարհի բրոնզի համար նրանք կմրցեն լրացուցիչ ժամանակում Խորվաթիայի ընտրանուն տանուլ տված Անգլիայի հավաքականի հետ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3583

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ