Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

«Մենք սպանում ենք ֆուտբոլը»

«Մենք  սպանում ենք ֆուտբոլը»
26.10.2018 | 03:09

«Նապոլիի» նախագահ Աուրելիո դե Լաուրենտիսը ֆուտբոլային խաղերը կրճատելու առաջարկությամբ է հանդես եկել.
«Մենք սպանում ենք ֆուտբոլը: Պետք է նայել ապագային, չէ՞ որ երիտասարդությունը հիմա զբաղված է տեսախաղերով: Հենց հիմա մենք խորտակվում ենք: 8 տարի անց դուք կտեսնեք, որ երեխաներն անտարբեր կլինեն ֆուտբոլի նկատմամբ: Դա մեր մեղքն է, մենք ծեր հիմարներ ենք: Չէ՞ որ կան ձանձրալի խաղեր: Ֆուտբոլային խաղերն այնքան երկար են, որ արդեն ցանկանում ես քնել: Ամեն խաղակեսը պետք է 30 րոպե տևի, գումարած 2-3 րոպե տևող ընդմիջումը. այլապես մարզիչն էլ ինչի՞ համար է պետք»,- դե Լաուրենտիսի խոսքերն է փոխանցում Goal-ը:


Հիշեցնենք` Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում «Նապոլին» հյուրընկալվելիս ոչ-ոքի` 2:2 հաշվով է ավարտել հանդիպումը ՊՍԺ-ի հետ: Ընդ որում, տանտերերը վերջին րոպեներին են փրկվել պարտությունից՝ դրանով իսկ խուսափելով բավական խոշոր սենսացիայից:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2998

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ