Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը խանդավառված է՝ ստացել է 2 աշխատավարձ

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը խանդավառված է՝ ստացել է 2 աշխատավարձ
27.12.2018 | 13:40

«Հրապարակը» գրում է. «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը խանդավառված է․ բոլորն անխտիր ստացել են 2-ական աշխատավարձ՝ որպես նախատոնական պարգևատրում։ Մարությանը խտրականություն չի դրել՝ ստացել են ոչ միայն քաղաքապետի մերձավորները, ինչպես անցյալում էր։ Դա օրենքի պահանջն է․ «Համայնքային ծառայության մասին» օրենքի համաձայն, յուրաքանչյուր տարի ծառայողական պարտականությունները պատշաճ և որակյալ կատարելու համար քաղաքապետարանի բոլոր աշխատակիցներին հատկացվում է միանվագ դրամական պարգևատրում` 1 ամսվա աշխատավարձի չափով: Բացառություն են կազմում այն աշխատակիցները, որոնց նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ»:

Դիտվել է՝ 1770

Մեկնաբանություններ