Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Եվրոպայի անհատականում

Եվրոպայի անհատականում
26.03.2019 | 01:41

Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպիեում ընթացող շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնության վեցերորդ տուրում հինգ հաղթանակ են տոնել հայ շախմատիստները` Շանթ Սարգսյան, Սամվել Տեր-Սահակյան, Արման Փաշիկյան, Հայկ Մարտիրոսյան և Մանուել Պետրոսյան: Ինչ վերաբերում է մեր մյուս երեք ներկայացուցիչներին՝ Սերգեյ Մովսիսյանին, Ռոբերտ Հովհաննիսյանին, Հրանտ Մելքումյանին, նրանք բավարարվել են միավոր կիսելով: Վեց տուրից հետո մերոնցից լավագույն արդյունքն ունի Սամվել Տեր-Սահակյանը, որն ընթանում է 14-րդ հորիզոնականում։

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3410

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ