Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Աղոթարան

Աղոթարան
02.04.2019 | 00:21

Իցիվ, իցիվ, իցիվ թե`
Նավիս կայմերը Քեզ մոտ
բերեին։
Դուրս գայի նավից, գիրկդ ընկնեի
ՈՒ լայի` լայի, վայունիս միջով.
Ներսում ժայռված ապառաժները դեպ Քեզ
հոսեին….
Դու ինձ գգվեիր, Դու ինձ լվայիր, Դու ինձ
շոյեիր,
Ինձ ազատեիր այսքան անամոք, անդուլ
նստվածքից,
Ինձ թևեր տայիր` ազատ թռչելու,
ճախրելու անվերջ։
Ցավերս առնեիր,
Ափերիս մեջ թաքնված աղոթքն ու հույսը
Իմոնց բաշխեիր:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 4724

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ