Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Ովքե՞ր են դավաճանները

Ովքե՞ր են դավաճանները
27.02.2020 | 14:50

«Հրապարակը» գրել է. «Չկա օր, որ մի նոր սկանդալ չծագի մեր երկրում, և մի որևէ անպատասխանատու հայտարարություն չհնչի պետության առաջին դեմքերի շուրթերից։ Եվ քանի որ հանրաքվեի նախընտրական քարոզչության փուլում ենք, պետք է մեզ տրամադրենք, որ նման հայտարարություններն ու սկանդալներն ավելի ու ավելի են հաճախանալու, իրավիճակն ավելի անկառավարելի է դառնալու, և մարդիկ՝ ավելի դյուրագրգիռ։ Երեկ, օրինակ, հերթական պոպուլիստական՝ քարոզչական ակտն իրականացրեց կառավարության ղեկավարը՝ իր մոտ հրավիրելով իրավապահ մարմինների ղեկավարներին և նրանց ներկայությամբ կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված մի բոցաշունչ ճառ ասելով, որի կարճ իմաստն այն էր, որ անցած 2 տարում աննախադեպ հաջողություններ ենք գրանցել կոռուպցիայի դեմ պայքարում, բայց ինքը, այնուամենայնիվ, գոհ չէ տեմպերից, մանավանդ՝ «պետական ռեկետի» չափերից, որի անվան տակ տարբեր մեծահարուստներից, առանց դատ ու դատաստանի, առանց նորմալ հաշվարկների ու վնասների չափերը ճշտելու մեծ գումարներ են գանձվում։ Գոհ չէ, քանի որ «իրավապահ համակարգի ղեկավարների» թվում եղել են «դավաճաններ», որոնք ինչ-որ «հանձնարարություններ» են կատարել։ Թե ովքեր են այդ «դավաճանները», ում և ինչ հանձնարարություններն են նրանք կատարել, ինչու դրանք չեն հայտնաբերվել ու պատժվել՝ ոչ մի խոսք, ոչ մի կոնկրետ թիվ կամ անուն։ Այս անպատասխանատու վերաբերմունքը խոսքին, իհարկե, նոր չէ։


Թվում է՝ 2 տարում պետք է արդեն սրան սովորած լինեինք, բայց, այնուամենայնիվ, էլի զարմանում ենք։ Որովհետև այդ խոսքը ոչ միայն անգրագետ ու խոսքի հանդեպ հարգանք չունեցող զանգվածն է լսում, այլ նաև գրագետ, մտածող մարդիկ։ Ստիպված ենք արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն «սպիտակների» վարչապետն է, այլ նաև բացառապես՝ անգրագետների»:

Դիտվել է՝ 2073

Մեկնաբանություններ