Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Ասում են...

Ասում են...
11.09.2020 | 01:06

… թե Ռո­բերտ Քո­չա­րյանն ու իր թի­մը ակ­տիվ պայ­քա­րի քա­ղա­քա­կան սցե­նար են մշա­կել։ Աշ­խա­տե­լու են բո­լոր ուղ­ղու­թյուն­նե­րով և հան­րու­թյան բո­լոր շեր­տե­րի հետ։ Կարևոր դեր է վե­րա­պահ­ված ե­րի­տա­սարդ­նե­րին։

Ա­ռա­ջի­կա­յում ստեղծ­վե­լու է ե­րի­տա­սարդ­նե­րին հա­մախմ­բող հեր­թա­կան նա­խա­ձեռ­նու­թյու­նը, ո­րի նպա­տակն է երկ­րորդ նա­խա­գա­հի շուր­ջը հա­մախմ­բել թարմ, ե­րի­տա­սար­դա­կան ու­ժեր, ո­րոնք քա­ղա­քա­կան պայ­քա­րում մեծ դե­րա­կա­տա­րում են ու­նե­նա­լու։ Ա­սում են նաև, թե «Ե­րի­տա­սարդ­նե­րի ձայ­նը» քա­ղա­քա­ցիա­կան նա­խա­ձեռ­նու­թյու­նը, ո­րի ստեղծ­ման մա­սին օ­րերս բարձ­րա­ձայ­նեց «Հաղ­թա­նա­կած» նա­խա­ձեռ­նու­թյան հա­մա­հիմ­նա­դիր Հով­հան­նես Հա­րու­թյու­նյա­նը, Ռո­բերտ Քո­չա­րյա­նի քա­ղա­քա­կան ա­ռա­ջի­կա գոր­ծու­նեու­թյան ե­րի­տա­սար­դա­կան թևն է դառ­նա­լու։

Դիտվել է՝ 33814

Մեկնաբանություններ