Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Հայ ցուցարարները փակել են Հոլիվուդյան բուլվարի մի մասը

Հայ ցուցարարները փակել են Հոլիվուդյան բուլվարի մի մասը
03.11.2020 | 13:39

Մի խումբ հայ ցուցարարներ երկուշաբթի առավոտյան աշխատանքային ժամերին շարունակել են շրջափակել Հայլենդ պողոտայի Հոլիվուդյան բուլվարը:


Հոլիվուդյան բողոքի ցույցը սկսվել է կիրակի երեկոյան և շարունակվել հաջորդ օրը: Նրանք պահանջել են բարձրացնել ԼՂ հակամարտության իրազեկվածության մակարդակը, նաև այդ կերպ աջակցում են Հայաստանին:

Դիտվել է՝ 4567

Մեկնաբանություններ