Թրքասերի գրառման բովանդակությունը. շանտաժ, մանիպուլյացիա, հիվանդագին երևակայություն, սուտ և վերջապես` նապաստակի պես պատասխանատվությունից փախչելու ճանապարհ։ Ոչ մի նոր բան, այն ամենը, ինչը դավաճանի մշտական ուղեկիցներն են եղել ծնված օրից։
Գլոբալ աշխարհաքաղաքական պայքարը ազդեցության, հարստության և ռեսուրսների համար եղել է, կա և կլինի անողոք, անկախ նրանից, հաղթելն ու պարտվելը եղել են տաք, թե սառը պատերազմում։
Սառը պատերազմում պարտված Ռուսաստանի նկատմամբ հաղթող Արևմուտքի անողոք վերաբերմունքը ԽՍՀՄ-ի մնացորդների, այդ թվում՝ ռուսների նկատմամբ, մեր աչքի առաջ է...