Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Գիշերը Հանրապետության հրապարակում հանգիստ է անցել

Գիշերը Հանրապետության հրապարակում հանգիստ է անցել
23.12.2020 | 14:12

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ցուցարարները գիշերել են Հանրապետության հրապարակում։ ՀՅԴ ներկայացուցիչ, «Հայրենիքի փրկության շարժման» անդամ Գեղամ Մանուկյանը փոխանցեց, որ գիշերը խաղաղ է անցել, ոստիկանների հետ միջադեպեր չեն եղել։

Նա նշեց, որ չնայած ձյան առատ տեղումներին՝ նստացույցը շարունակելու են մինչև Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա։ Շարժումն այսօր ևս հայտարարել է համազգային գործադուլ և դասադուլ, լինելու են անհնազանդության ակցիաներ։ 16։00-ից Հանրապետության հրապարակում կանցկացնեն հանրահավաք։

Դիտվել է՝ 3220

Մեկնաբանություններ