Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Սերժ Սարգսյանն առաջիկայում խոսելու է

Սերժ Սարգսյանն առաջիկայում խոսելու է
12.02.2021 | 15:47

Սերժ Սարգսյանն առաջիկայում խոսելու է՝ լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ Նա նշեց, որ երրորդ նախագահը խոսելու է հիմնականում Արցախյան թեմայի վերաբերյալ։

«Բայց չեմ բացառում, որ հարցազրույցները պարբերական լինեն, ես այն կարծիքին եմ, որ բոլոր այն մարդիկ, ովքեր իրենց լուման են դրել անկախ Հայաստանի ու հայկական Արցախի կայացման համար, չեն կարող ու չպետք է անմասն մնան այս ազգային պայքարից», - ասաց Շարմազանովը։ ՀՀԿ խոսնակի խոսքով՝ ՀՀԿ-ն, մի կողմ դրած իր կուսակցական շահը, պայքարում է ու պայքարելու է մինչև վերջ՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։ «Պետք է պայքարել, սերունդները մեզ չեն ների», - ընդգծեց Շարմազանովը։

Դիտվել է՝ 5145

Մեկնաբանություններ