Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Կարեն Բեքարյան. Արա Սաղաթելյանը շատ հանգիստ նայելու է իր երեխայի աչքերի մեջ

Կարեն Բեքարյան. Արա Սաղաթելյանը շատ հանգիստ նայելու է իր երեխայի աչքերի մեջ
23.02.2021 | 21:15

Հակադրբեջանական քարոզչության ոլորտի մասնագետներն ակցիա են իրականացրել ԱԱԾ շենքի դիմաց՝ հաջակցություն կալանավորվոծ Արա Սաղաթելյանի: Քաղաքագետ Կարեն Բեքարյանը պնդում է՝ այս ամբողջ ֆարսը պայթելու է։

«Բայց ես ձեզ ասեմ՝ պայթելով չի ավարտվելու, ես ուզում եմ, որ մեր ողջ իրավապահ համակարգը, հատկապես այն հատվածը, որը կապված է այս թխվող, կարվող գործընթացի հետ, աչքի առաջ ունենա հետևյալը՝ պայթելով չի ավարտվելու», - լրագրողների հետ զրույցում ասաց Բեքարյանը։ Նա նշեց, որ Արա Սաղաթելյանը պետության զգացողությունն իր մեջ է կրում։ «Դրա համար պետք է համապատասխան դաստիարակաւթյուն, իսկ այսօր մենք անդաստիարակների իշխանության ներքո ենք ապրում, դրա համար պետք է փորձ, հմտություն, անցած ճանապարհ, որ քո կենսագրությունը գրելուց ոչ թե հիշես, որ մանկպարտեզում, միգուցե, դայակը շնորհակալություն է ասել, այլ ունենաս իրական կենսագրություն ու այդ կենսագրության մեջ պետության, երկրի հետ կապված ինչ-որ բան լինի», - ասաց քաղաքագետը։

Նա ընդգծեց՝ Արա Սաղաթելյանը շատ հանգիստ նայելու է իր երեխայի աչքերի մեջ, բայց «մարդկանց ահագին մեծ քանակ իրենց երեխեքից է անեծք լսելու»։ «Եթե Արա Սաղաթելյանն իմանար, որ մենք այսպիսի միջոցառման մեջ ենք, կասեր՝ «մի արեք, իմ խնդրով մի ծածկեք պետության կործանումը»», - ասաց Կարեն Բեքարյանը։ Նա նշեց, որ այսօր ապրում ենք հայ ժողովրդի դառնագույն էջերից մեկը։ «Մեր իշխանությունն այսօր անարժեք, անհայրենիքների ձեռքում է», - ասաց Բեքարյանը։

Դիտվել է՝ 13532

Մեկնաբանություններ