Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Գնալը լինի, գալը չլինի

Գնալը լինի, գալը չլինի
24.01.2022 | 12:32

Դեռ 1996-ի նոյեմբերի 14-ին ես այս մարդուն զգուշացրի, որ ինքը թյուրիմացություն է հայ իրականությունում, որ վեց ամսից ավելի չի մնա երկրում։ Պարզվեց՝ ժամկետը հարկ եղածից ավելի էի նշել` արդեն չորրորդ ամսից թռավ։ Պատասխանատվություն չվերցնեմ ուսերիս, սակայն ասում էին, որ Վազգեն Սարգսյանը դաստիարակչական մի մուշտիով է ճանապարհ գցել։


Ինչևէ։ Թե սա երկրորդ անգամ ինչու հայտնվեց հայոց երկնակամարում, ինձ համար այնքան էլ մութ հարց չէ։ Եթե մեր համապատասխան օղակները մի քիչ լուրջ աշխատեն, կկարողանան իմ զգայական ընկալմանը բովանդակային պատասխանել։
Սակայն սա էլ թողնենք մի կողմ։
Շատ ավելի կարևորը՝ ասա գնալը լինի, գալը չլինի։
Գոնե այս անգամ երկրի նկատմամբ մի քիչ հարգալից լինի։


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 28513

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ