Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

«Զբաղված են իշխանությունների հետ հանդիպել-նկարվելով»

«Զբաղված են իշխանությունների հետ հանդիպել-նկարվելով»
24.05.2022 | 07:31

Հուսամ՝ ժողովրդի մեծ մասը կարդացել է (իրականում կասկածում եմ) և հասկացել, թե ինչ է նշանակում բրյուսելյան եռակողմ հանդիպումից հետո տարածված հայտարարությունը (կյանքի է կոչվում այն, ինչը վաղուց շատերը զգուշացրել են):


Առավել տարօրինակ է հատկապես հանրության այն հատվածի պահվածքը, որը և՛ կարդացել է, և՛ ընդունում է աղետի մասշտաբը, բայց ոչինչ չի անում, քանի որ չի սիրում նախկիններին:
Ճակատագրի հեգնանքով էլ, Հայաստանում եղած քաղաքական ուժերից միայն նախկիններն են պայքարում այս ազգակործան ուժի դեմ: Մյուսները (ի դեպ, նոր բան չկա, բոլորն էլ նախկին են) շատ հարմար տեղավորվել են, զբաղված են իշխանությունների հետ հանդիպել-նկարվելով, պաշտոններ ստանալով և տարբեր եթերներով հակապետական, տգետ վերլուծություններ անելով:


Որպես օրինակ՝ «վերլուծական գոհարներից» մեկը.
«Բանակցողի փոփոխությունից էական փոփոխություն տեղի չի ունենա: Օրինակ, 2018-ին Սերժ Սարգսյանի փոփոխությունը գործող (ազգակործան) վարչապետով էական ոչ մի փոփոխություն չբերեց, եթե հաշվի չառնենք պատերազմն ու դրա հետևանքները»:
Այս որակի նոր «պայքարողներ» ունենք:


Արսեն Ջուլֆալակյան

Դիտվել է՝ 8426

Մեկնաբանություններ