Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

«Ախպոր պես, արբանյակը հանգիստ թողեք»

«Ախպոր պես, արբանյակը հանգիստ թողեք»
28.05.2022 | 11:21

Ժողովուրդ ջան, էս ի՜նչ ցնդաբանություններ են գրում էդ չեղածի հաշիվ արբանյակի մասին։ Մարդ կա սույն դեպքի առնչությամբ նույնիսկ Վիկտոր Համբարձումյանի, Պարիս Հերունու, Գրիգոր Գյուրզադյանի հոգիներն է կանչել ու նոր է գնացել քնելու։
Մի պառվա, թե կիսապառվա էլ կա, ով իր հավի խելքով դաս է տվել մասնագետին։
Ախր էսպես չի լինի։


Որևէ մեկդ գիտի՞, թե դա ի՛նչ արբանյակ է, ի՛նչ գործառույթներ ունեցող, ի՛նչ խնդիրներ լուծող, իր կառավարման մակարդակով որքանո՞վ Հայաստանի հետ կապ ունեցող․․․
Էս էլ չլինի էն անտեր СУ–երի պատմությունը, որոնց ողջ նշանակությունն էն եղավ, որ մի անլվա մորքուր դրանց կաբինայում իր քյասիբի մորուքով նկարվեց ու դրանով ամփոփեց ինքնաթիռների ողջ ռազմավարական դերը հայոց բանակի համալրման գործում։


Մարտին Հուրիխանյան

Դիտվել է՝ 21419

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ