ԱՄՆ-ի նախկին նախագահ և Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը Ֆիլադելֆիայում կայացած հանրահավաքում խոստացել է վերջ դնել ՈՒկրաինայի պատերազմին։ «Նախագահական ընտրություններում հաղթելուց անմիջապես հետո, նույնիսկ նախքան Օվալաձև կաբինետ մտնելս, ես կհասնեմ Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև սարսափելի պատերազմի կարգավորմանը՝ կանխելով երրորդ համաշխարհային պատերազմը »,- ասել է Թրամփը:               
 

MADE IN TURKEY (մաս 9-րդ)

MADE IN TURKEY (մաս 9-րդ)
26.06.2022 | 12:30

Սկիզբը՝ այստեղ


(ուղեցույց նրանց համար, ովքեր ցանկանում են ուսումնասիրել Հայաստանի Հանրապետության վերջին չորս՝ 2018-2022 թթ., տարիների պատմությունը)


ԳԼՈՒԽ ՏԱՍՆԵՐՈՐԴ
(կամ` «ելք» առանց «մուտքի»)


РЕВОЛЮЦИЯ НА РОВНОМ МЕСТЕ?


Անհնարինը՝ ակնհա՞յտ, թե՞, այնուամենայնիվ, բրիտանաթուրքական (գումարած՝ ԿՀՎ) սցենարով մանրակրկիտ մշակված, ապա և անհրաժեշտ պահին, անհրաժեշտ տեղում, այն է` Հայաստանում, գործողության մեջ դրված «պլան Ա», «պլան Բ», գուցե և` «պլան Գ», որոնք հերթականությամբ դասդասված էին հայտնի ուսապարկում:
Հռետորական հարցադրում, որի պատասխանը, կամա թե ակամա, հնչեցրեց Սերժ Սարգսյանի` ապրիլի 23-ի «ինքնակամ» հրաժարականը:
Քայլ, որը պարզ տեքստով փաստեց` թե՛ պլան «Ա»-ն, թե՛ «Բ»-ն, և թե՛ «Գ»-ն ունեին որոշված թիրախ, գործողության մեջ դրվելու հստակ ժամկետ և «դերակատարներ», որոնց բեմահարթակ բարձրացնելու համար նախ և առաջ պետք էր ապահովել «ժողովրդի», այն է` անհրաժեշտ բիոզանգվածի, աջակցությունը:
Այլապես, անհնար է, չեղած տեղից, ռուսի ասածով` на ровном месте, հեղափոխություն անել:
Այդպես չի՛ լինում:


Վլադիմիր Իլյիչը վկա:
Իոսիֆ Վիսարիոնովիչն էլ՝ վրադիր:
«Համապատասխանների» ծրագրով առաջադրված էր բավականին բարդ խնդիր:
Լուծումը վստահել էին իրենց շահերի սպասարկուին` Հայաստանը սարդոստայնով պատած բրիտանաթուրքական (ԿՀՎ-ն էլ՝ հետը) գործակալական ցանցին, որի ուժերով էլ հենց շարժման մեջ դրվեց «հեղափոխության» ավերիչ մեքենան:
Ահա և ամբողջ մեխանիզմը:
Թե չէ` «սիրո և համերաշխության հեղափոխությու՜ն», «թավշյա հեղափոխությու՜ն», «բաց ձեռքերի հեղափոխությու՜ն», «ֆլան-ֆստա՜ն» (որքան էլ գավառական արտահայտություն է, այնուամենայնիվ, տեղին է հնչում), չկա՛ նման բան:


Կա միայն`
ա) «Հայի հոգին թշնամուն հանձնելու հեղափոխություն»: Երբ ինքնակամ գենետիկ թշնամուդ ես մատուցում «հոգեղեն» հատվածդ, մնացյալը` ազգ, հայրենիք «զոհաբերելը», դառնում է ժամանակի ու տեխնիկայի խնդիր:
բ) Կա՛ «Արցախը լինելու է Ադրբեջանի կազմում և վե՛րջ, հեղափոխություն»:
Հանուն դրա նախ գոռում ես` «Արցախը Հայաստան է և վերջ», ապա Շուշիում շուրջպար մտած «ինքնամոռաց» ցուցադրում ես տղամարդուն ոչ հատուկ զանգվածեղ կրծքերդ ու շորորում պարարտ հետույքդ:


Հետո դառնում ես պատերազմի հրձիգ, խժռում մի ողջ սերնդի թարմ ու թանկ արյուն, մսխում անցյալ դարի 90-ականների սկզբներին 7000-ից ավելի զոհերի արյան գնով ազատագրված հայրենիքի 75 %-ը, քանդում-փոշիացնում երկրի զինված ուժերն ու Արցախի Պաշտպանության բանակը, Հայաստանը դարձնում թուրքի կամակատար և «անմեղ» հայացքով չքմեղանում.
«… միակ երաշխիքը, որ կարող է լինել պետության ու անվտանգության համար, համապարփակ խաղաղությունն է:
Դա այն է, երբ հարևանների հետ հարցերը լուծված են, կարգավորված են, սահմանները սահմանազատված են և սահմանագծված, խաղաղությունն էլ դե յուրե հաստատված» (ԱԺ, 15. 06. 2022 թ.):


Բայց չես «մոռանում» հաջորդ իսկ վայրկյանին ընդգծել.
«Մեզ ոչնչացնելու ցանկություն ունեցողների թիվը մեծ է, ավելի մեծ, քան կարելի է ենթադրել:
Ոչ ոք երաշխիք չի կարող տալ, որ խաղաղության օրակարգը հաջողություն կունենա» (ԱԺ, 15. 06. 2022 թ.):


Իսկական վերդիկտ, որ «թավիշ»-ից թարգմանաբար նշանակում է.
«Արցախը լինելու է Ադրբեջանի կազմում և վե՛րջ»:
«Ալիևին հանձնելու ենք այն ամենը, ինչ ուզում է և վե՛րջ»:
գ) Կա՛ «Հայաստանի թրքացման ու կործանման հեղափոխություն»:
2018-ի հոկտեմբերի 1-ին «պատահաբար» Դուշանբեի ինչ-որ վերելակում «հայտնվում» ես Իլհամ Ալիևի կողքին և բոլոր աչք-ականջներից հեռու, միայն Աստված գիտի, թե ինչի շուրջ, պայմանավորվում բանավոր:


(Այդ «պատահականության» միակ վկան` ԱԱԾ ՊՊԾ պետ Գրիգորի Հայրապետովը, 2019-ի հոկտեմբերին կազատվի զբաղեցրած պաշտոնից, երբ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանն ասուլիսում կբարձրաձայնի «վերելակային» կոչվող «բանակցությունների» մասին:
Իսկ 2022-ի հունվարի 1-ին գեներալ-մայորն անհասկանալի հանգամանքներում կմահանա Երևանի «Երազ» թաղամասում գտնվող իր բնակարանում):
«Պատահական» այդ հանդիպումը և, ընդհանրապես, Դուշանբեում տեղի ունեցած քննարկումներն ու պայմանավորվածությունները (բանավոր թե գրավոր) կստանան «վերելակային դիվանագիտություն» անվանումը, որի «տրամաբանական» շարունակությունը կկազմի հանուն «խաղաղության օրակարգի» երկիրը դիրք առ դիրք, գյուղ առ գյուղ թշնամուն հանձնելը:


Իսկ հետո սրբի լուսապսակը գլխին քաշած ԴԵՎԸ կրկին կփորձի մանիպուլացնել հանրության գիտակցությունն ու կհրովարտակի ԱԺ ամբիոնից.
«Պարտության զանգը 2020-ի նոյեմբերի 9-ին չի հնչել, այլ 2016-ի ապրիլին, երբ հայկական կողմը անառիկ համարվող բարձունք կորցրեց և անառիկ համարվող տարածքներ:
Դրանից առաջ ուղղաթիռ էր կորցրել, զոհերի հանգեցրած դիվերսիոն գործողություններ էին տեղի ունեցել» (ԱԺ, 15. 06. 2022 թ.):
«Береженого Бог бережет» իմաստնության ոգուն հարազատ, որպեսզի. հանկարծ ու «Նեմեսիս»-ի որևէ կողմնակից չբամփի ինքնակամ թուրքի կրնկի տակ խոթած գանգին, թե` ա՛յ լպիրշ, բերածդ ավերից, արյունից, անթիվ-անհամար կորուստներից, ողբերգությունից հետո դեռ կորցրած ինչ-որ դիրքից ու խփված ուղղաթիռի՞ց ես զառանցում, անմիջապես ասպարեզ կհանի բոլորին վաղու՜ց ձանձրացրած հեքիաթի մաշված-ցեցոտված կծիկը.
«2016-ի ապրիլյան պատերազմից հետո մարդիկ վերջնականապես հասկացան, որ իրենց 25-ամյա զոհողությունները հայոց բանակի և պետականության հզորացմանը չեն ծառայել, այլ մի շարք ձեզ հայտնի մարդկանց հարստացմանը և ոսկեզօծ կյանքին:


Մարդիկ հասկացան, որ իրենց զոհողությունները ոչ թե պետություն և բանակ են դարձել, այլ եվրոպական ու ամերիկայան անշարժ գույք, օֆշորներում ծվարած արտարժույթային հաշիվներ» (ԱԺ, 15. 06. 2022 թ.):
Ներկայի տիրոջ դիրքերից «գեղգեղացող» խառնակիչ-բանսարկուն, դեռ չգիտի, որ կգա պահը, անպատճա՛ռ կգա (ամեն չար գործ ու հանցագործություն ունի իր բումերանգը` դաժան, ճակատը փշրող բումերանգը), երբ նորօրյա մի Սողոմոն Թեհլերյան կամ Հակոբ Մելքումով (Էնվերին շանսատակ անողը` խորհրդային զինված ուժերի գնդապետ) կստիպի նման պաթոսով «ճռվողել» նույն օֆշորներում ու շվեյցարական բանկերում իր և կնոջ ունեցած «մե՜ծ-մե՜ծ» հաշիվների, պահոցներին վստահված «թա՜նկ- թա՜նկ» քարերի, անշարժ ու շարժական գույքի, մի քանի հիմնադրամների ու պետբյուջեի բացահայտ թալանի մասին:
Կաքցանի ամեն ինչ հափռող անկուշտ կոկորդն ու մուղամի սիրահար անպետք գոյությանը կհարկադրի «կլկլացնել» ընդամենը չորս տարում կառուցած «ոսկեզօծ» կյանքի «ճարտարապետության» գաղտնիքներից ու նրբություններից:
Բայց դա կլինի ապագայում:


Եվ այդ ապագան չի լինի Թուրքիայի «Նոր բարօրություն» կուսակցությունից գողացած ու 2021-ի խորհրդարանական ընտրություններում քարոզարշավի հայկական իրականություն խցկած «Burada Gelecek Var»-ը, այն է` «Ապագա կա»-ն:
Հայոց ապագայում թուրքական տարբեր կուսակցությունների գրպանները քրքրող «կլասիկ» կողոպտիչների տեղը հայկական Նյուրնբերգից հետո կամ բանտախուցն է լինելու` ցմահ, կամ որևէ հոգեբուժարանի խստագույն ռեժիմով պահպանվող (անգամ Աստծո մեծագույն պարգևից` արևի լույսից) հիվանդասենյակը, կա՞մ էլ…
Տարբերակների ընտրությունը պրոֆեսիոնալ իրավաբանների, հոգեբույժների (այդ թվում և ապագա Գուրգեն Յանիկյան-ների, Վազգեն Սիսլյան-ների ու ազգային մյուս վրիժառուների) լուծելիք խնդիրն է:


Հայտնի ֆիլմի` «А почему же все таки он хотел угнать именно Вашу машину?», հարցադրման ոգուն հարազատ, ծառանում է գերարդիական հարցը` «Այնուամենայնիվ, ՔՊ-ն «քսակահատությամբ» զբաղվելիս ինչու՞ է հատկապես թուրքական գրպանը նախընտրում» (մտածելու բան է):

ԶԳՈՒՇԱՑԵ՛Ք, ԴՌՆԵՐԸ ՓԱԿՎՈՒՄ ԵՆ, ՀԱՋՈՐԴ ԿԱՆԳԱՌԸ «ՎՏԱՐՄԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ»


«Թավշյա» գործակալի առջև կարևորագույն խնդիր է ծառացել. անհրաժեշտ է շարքից հանել ու հեղափոխության դաշտից վտարել ո՛չ միայն իրեն միանալ ցանկացող այս կամ այն քաղաքական ուժին ու գործչին, այլև երեկվա իր գործընկերներին` ԼՀԿ-ին ու «Հանրապետությանը»:
Այդ հարցում ՓՈԽԱԿԵՐՊՈՒԿԻՆ նեցուկ է նրա տիկինը, որ սեփական կրծքով է պաշտպանում հարթակի անառիկությունը, իմա` իր ապագա հորինված, ավելի ստույգ՝ երկրի նախագահի տիկնոջից գողացած կարգավիճակը:
Թուրքից գողությունների մի ողջ շղթա հայ իրականություն «ներմուծողների» համար Նունե Սարգսյանից մի կարգավիճակ թռցնելն ի՞նչ է, որ չհաջողեն:


Կթռցնեն, իհարկե: Բայց «կողոպուտի» ճանապարհին կմոռանան իրենց պաշտած թուրքի հայտնի իմաստնությունը` bоşa dan paşa olmaz (բոշան փաշա չի դառնա):
«Թավիշի» մշտարթուն պահակ տիկինը ձեռնամարտի նրբություններին տիրապետելու իր ողջ զինանոցը լավագույնս ցուցադրեց 2018-ի ապրիլի 22-ի հանրահավաքում, երբ, ռուսի ասած, с железной хваткой բռնեց Զարուհի Փոստանջյանին (վերջինս հետո մամուլի ասուլիս կտա ու կխոստովանի, որ տիկին գործակալուհին այնպիսի «նվիրվածությամբ» կատարեց ստանձնած պարտավորությունը, որ վնասեց իր ձեռքը), ամբողջ ուժով ոլորեց դաստակը, խլեց բարձրախոսն ու հրմշտելով հեռացրեց հարթակից:


Բայց իսկական ներկայացումը սկսվեց, երբ, փողոցային «разборка»-յից հետո վերցնելով բարձրախոսը, փարիսեցիաբար գոռաց ամբողջ կոկորդով.
«Մեր սիրելի Զարուհի Փոստանջյանն ամեն կերպ ուզում էր խլել միկրոֆոնը և ելույթ ունենար: Ես ուզում եմ ներողություն խնդրել էս միջադեպի համար, բայց էստեղ ՔՊԿ-ի անդամները, «Մերժիր Սերժին» շարժման անդամները վերապահում ունեին նրա խոսքի հետ կապված, միայն այն պատճառով, որ այս ընթացքում, այս շարժումը սկսելուց առաջ, երբ հայտարարվում էր քայլարշավը և նպատակները, Զարուհի Փոստանջյանը` մեր կողմից շատ սիրված և հարգված, հայտարարում էր հարցազրույցներում, որ Նիկոլ Փաշինյանը ծախված է՜է՜է՜:
Եվ այս տգեղ միջադեպի պատճառը այդ հայտարարությունն էր:
Մենք սիրում ենք Զարուհի Փոստանջյանին:
Մենք բոլորին ենք սիրու՜ու՜ու՜մ:


Մենք չենք ասում ոչ մեկին ծախված և խնդրում ենք հակառակն էլ չասել:
Այստեղ այլևս ծախված մարդիկ չկան:
Այստեղ կա մի ժողովուրդ, որի մեջ սեր է հորդում:
Եվ կան մի խումբ մարդիկ, որոնք չգիտեն սերն ինչ է:
Որոնք ուզում են վերացնել էս ամեն ինչը մեր երկրից:
Եվ դա չի հաջողվելու նրանց»:


Կիսագրագետ տեքստն արտասանելուց հետո տիկինը հարկ համարեց հորդորելու ՀՀ 3-րդ նախագահին.
«Սերժ Սարգսյան, մենք Ձեզ խնդրում ենք, ես ուզում եմ խնդրել, շուտ արեք այդ բանը: Չնայած մենք դեմ չենք, վայելում ենք էս վիճակը: Մենք դեմ չենք մի քանի օր էլ վայելելու այն, ինչ կատարվում է Երևանի փողոցներում:
Դա մեզ միայն ու միայն հաճույք է պատճառում:
Բայց կան կարևոր խնդիրներ:
Դուք բոլորդ շատ լավ գիտեք դրա մասին: Այստեղից հայտարարել է իմ ամուսինը դրանց մասին: Մի՛ վտանգեք:
Հաճույքը՝ հաճույք մեզ համար, բայց Դուք պետությունը մի՛ վտանգեք: Օր առաջ կատարեք Ձեր քայլը:


Եվ ես առհասարակ չեմ պատկերացնում մի մարդու, որը էս պահին, համոզված եմ, որ նա էս պահին նայում է, թե ինչ է կատարվում Հանրապետության հրապարակում:
Եվ ես չեմ պատկերացնում՝ ինչպես կարող է նա էս պահին, էս գիշեր քնել առանց էդ գործողությունը անելու:
Նա պետք է հենց էս րոպեներին վերցնի դիմումը և իր գեղեցիկ ձեռագրով գրի, և ստորագրի, և խաղաղ հեռանա:
Իսկ եթե դա չանի, միևնույն է, խաղաղ է հեռանալու:
Եվ թող մարտի 1-ով չսպառնա: Մարտի մեկ չի լինելու էս երկրում այլևս: Բա՛վ է:»:
«Խոհանոցային», ցածրակարգ, անգրագետ բառակույտը հավաքվածների վրա մոգական ազդեցություն է թողնում: Ամբոխը հաճույքից ոռնում է:
Ճառասացը, իր կիսատ-պռատ խոսքի թողած «հզոր» էֆեկտի անսպասելիությունից ոգևորված, բարձրացնում է աջն ու գոռում ամբողջ «ստամոքսով».
«Սե՜ր-ժի՜կ, հեռա-ցի՜ր: Սե՜ր-ժի՜կ, հեռա-ցի՜ր»:


Այդ իսկ պահից սկսած Սերժ Սարգսյանին «Սե՜ր-ժի՜կ» դարձրած խուճուճն իրեն կզգա հարթակի միակ տիրուհին, իսկ օրեր անց հնարավոր ու անհնար բոլոր միջոցներով պնդաճակատորեն կինքնամատուցվի որպես ՀՀ առաջին տիկին:
Նմանի ու «առաջին տիկին» ասվածի համադրությունը, կամա թե ակամա, ստիպում է սրան «մարդամեջ հանած» ուժային բացահայտված, նաև մինչ այդ պահը չգաղտնազերծված կառույցներին հիշեցնել դուրսպրծուկներին (անկախ սեռից) տրված ռուսական հայտնի «բանաձևումը»`
в гробу, в белых тапочках, я видал ваше рукотворное-наглое «творение»!
Լոբի մաքրողից մինչև «առաջին տիկին»:
Ակամա մտաբերում ես «Ոսկե ձկնիկի» կոտրած տաշտակի առաջ «փիքր անող» փնթի պառավին:


Զարուհի Փոստանջյանը, սակայն, միակը չէ, ում կարգելեն հարաբերվել հրապարակում հավաքվածների հետ ու կվտարեն հարթակից:
«Սև ցուցակում» կհայտնվեն բոլոր ինտելեկտուալները, ընդհանրապես քաղաքական այն գործիչներն ու վերլուծաբան-քաղտեխնոլոգները, ովքեր ասելիք ունեն և, կարևորը, ծրագիր:
Նրանց բոլորի առջև կծառանա «Մուտքը խստիվ արգելվում է» ցուցանակը, քանի որ «թավիշը» ոչ թե կառուցելու ու երկիր շենացնելու նպատակով է «ոգեկոչվել», այլ քանդելու, ավերելու, այլասերելու և երկիրը վիլայեթացնելու:
Նախկին «գործընկերներն» ապրիլյան շիլաշփոթում կճանաչեն «Ելքի» իրենց երբեմնի դաշնակցի իրական միջուկը:


Ովքեր աչք ու ականջ ունեն կտեսնեն-կընկալեն` հարթակում կանգնած հոգեգարի հետ գրեթե հնարավոր չէ առանց հայհոյանք-աղմուկ-աղաղակի, բանսարկությունների ու նսեմացումների գոյատևել նույն դաշտում:
Կկռահեն, որ դիվային այդ «երևույթը» չի կարող կուսակից, համախոհ, ընդհանրապես ընկեր ունենալ, որովհետև կասկածամիտ է, դեմագոգ, բարդույթավորված, ինքնասիրահարված ու բռնակալի հակումներով գերխտացած:
Իսկ նմաններն իրենցից բացի ո՛չ մեկի գերակայությունը չեն ընդունում:
Չեն սիրում կիրթ (այդ շարքում բացառություն է միայն Ալիևը), գրագետ ու կայացած անհատներին:
«Գնահատում» են իրենցից թույլերին, ծառայելու հակումներ դրսևորող ստրկամիտներին:
Շատերը հետո կընկալեն գլխավորը` «թավիշը» պետք է ունենա միայն մեկ ղեկավար` թերուս, անտաշ, գռեհիկ, ստախոս, բանսարկու, անկուշտ, ամեն տեսած բերանը խոթող ու կուլ տվող, հոգեպես շեղված, առանց դավանանքի ու ինչ-ինչ արժեքների, ի վերջո, անհայրենիք ու անազգ:


Կարճ ասած` արարած, որի կերպարում խտացած են ոչ միայն մահացու բոլոր յոթ մեղքերը, այլև մարդկությանը մինչ այդ անհայտ բազում ու բազմազան արատներ:
Այդքան «երանի՜» մի տեղու՞մ:
Ճիշտ է, բնության մեջ գրեթե չի հանդիպում:
Նման «գտածո»-ին տերերը միշտ էլ շահում են, պահում, առաջնորդ կարգում, իսկ անհրաժեշտը ստանալուց հետո «որակազրկում», կամ էլ, այո՛, թրխկացնում:
Հայաստանում այդ «գանձը» հայտնի ուսապարկը քարշ տվողն է:
Այդպիսին է պայմանավորվածությունը, և ո՛չ մեկը, հատկապես ինտելեկտուալները, անելիք չունեն Ակեղդամայի բացահայտված «բնակչի» կողքին:


(Ակեղդամա` Արյան Ագարակ: Այժմ պատկանում է Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանին:
Ագարակ, որը ձեռք բերվեց Հիսուսի արյան գնով` 30 արծաթով, և որտեղ ինքնասպան եղավ ու թաղվեց Հուդան):
Նաև Յոզեֆ Գեբելսն է փաստել.
«Նույնացնելով առաջնորդին ու ժողովրդին՝ պետք է բացառել քաղաքական այլ սուբյեկտների գոյությունը նրանց արանքում»:
«Սիրում եմ բոլորիդ», «խոնարհվում եմ բոլորիդ առաջ», «ձեր բոլորի ցավը տանեմ», «համբուրում եմ բոլորիդ» և գավառական նման այլ «նեյնիմ»-ներից հալվում-մաշվում են նեոբոլշևիկների պրոպագանդայից քշվածները:
«Հերոսի» և «հակահերոսի» հակադրությունն օրինաչափորեն ի հայտ է բերում քծնողների, պնակալեզների, փարիսեցիների նոր «խմբաքանակ»:
Սրան, դեռ վարչապետի աթոռին չթառած, «Mein Führer» են դարձնում բոլոր նրանք, ովքեր հանկարծ գիտակցում են` «երկու ոտքն ավելի լավ է, քան չորսը»:

ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ ՏԱՍՆԵՐՈՐԴ ԳԼԽԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Ի՞նչ է նշանակում «համապարփակ խաղաղություն»:
2. Մինչև 2018-ը «թշնամի» բառը հայի մտապատկերում ի՞նչ մարմնավորում էր ստանում:
3. Արևմտյան ԶԼՄ-ներն ու՞մ են դարձնում «մեր ժամանակի հերոս»
4. Ո՞վ է մերօրյա Ակեղդամայի բացահայտված «բնակիչը»:
5. Ովքե՞ր են «Mein Führer»-ով մեծարում դեռևս քայլող ծուռթաթին:
(շարունակելի)


Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ
Ծաղրանկարը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 40270

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ