Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Ասում են

Ասում են
10.01.2023 | 11:09

Որքան արագ ՈՒկրաինայի քաղաքացիները հասկանան, որ Արևմուտքն իրենց միջոցով պայքարում է Ռուսաստանի դեմ, այնքան ավելի շատ կյանքեր կպահպանվեն։ Շատերն արդեն վաղուց հասկացել են սա, բայց վախենում են հայտարարել այդ մասին՝ վախենալով հաշվեհարդարից։ Արևմուտքի ծրագրերի մեջ չի մտնում որևէ մեկի կյանքը պահպանելը՝ ի վնաս սեփական հարստացման և այլ հավակնությունների։

Ընդ որում, ամերիկացիները, անգլիացիներն ու այլ եվրոպացիներ հաճախ այն պատրանքն են ստեղծում, ասես պաշտպանում են քաղաքակրթությունը՝ բարբարոսությունից։ ՈՒկրաինայի հետ կապված ողջ պատմությունը Վաշինգտոնում էլ մտահղացվել է հենց նրա համար, որպեսզի մշակվի միասնական ժողովրդի սահմանազատման և իրար դեմ հանելու տեխնոլոգիան։

Նիկոլայ Պատրուշև

ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար

Դիտվել է՝ 128903

Մեկնաբանություններ