Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

… քո որդոց ու քո մահը պիտի տեսնե՛մ անպատճառ

… քո որդոց ու քո մահը  պիտի տեսնե՛մ անպատճառ
12.04.2023 | 23:10

Այսօր կրկին Սյունիքի մարզի ՏԵՂ գյուղում էի:

Ցավը, որ զգացի խորն էր ու մեծ:

Ցավ, որի հիմնական մեղավորները ներկայիս գործող իշխանություններն են:

Չեմ երկնչի ասելու` սրանք ծպտյալ թուրքահպատակ, թափթփուկ բաշիբոզուկ֊ներ են։

Եվս մեկ անգամ համոզվեցի` քանի֊ դեռ սրանք գոյատևում են, մենք ուշքի չենք գալու։

Այն, ինչ տեսա իմ հայրենի ՏԵՂ գյուղում…

Պարզ էր` ժամանակն այլևս չի սպասում: ՈՒշանում ենք:

Թշնամին լավ է գիտակցեում, որ Հայաստանի վարչապետնի աթոռին նստածն իր շահերի պաշտպանն է ու շտապում է հասնելու ուզածին, քանի դեռ նա ղեկավարի աթոռին է:

Նրանք համոզված են, որ առանց կրակոցների ու զոհերի կարող են հասնել Երևան։ Ինչն էլ իրականացնում են քայլ առ քայլ:

Ինչու՞ չենք համախմբվում, ինչու՞ ենք լռում:

Սպասում ենք, որ Մեհրիբանը գա հասնի Երևան ու իր մուղամը մայրաքաղաքու՞ մ զլի։

Ապազգային հակահայեր, նախ «սյունյաց ողջույն» հղեմ ձեզ, ապա ասեմ` իմանաք, Սյունիքը պատմության ընթացքում շատ բան է տեսել, բայց երբե՛ք չի հանձնվել, ծնկի չի՛ եկել։

Սյունիքը կանգուն է մնացել ու մնալու

է, ինչքան էլ ներսից դավաճանեք։

Դիմում եմ ձեզ, իմ գրչակից ընկերներ, գրողներ,

քաղաքական հարգարժան վերլուծաբաններ, մարտական փառքի ու Արցախյան պատերազմի փառապանծ հերոսներ, մեր ազգի քաջ որդիներ, ազգային հերոսներ, ազգի նվիրյալներ, Հայոց անվախ ազատամարտիկներ, Սիսական գնդի հերոս տղաներ, Սիսական աշխարհի անվախ հրամանատարներ, Աշոտ Մինասյաններ, Վոլոդյա Հովհանիսյաններ, ոտքի՛,

Հայրենիքն է կանչում:

Տղաներ, հարազատներ մենք դատապարտված ենք միայն հաղթելու և տերը դառնալու մեր սուրբ հողի:

Սամվել ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ

Հ. Գ. Նիկո՛լ, թուրքի շահը սպասարկող դավաճան, քեզ ուղղված ասելիքս կավարտեմ Պուշկինի տողերով.

Ատում եմ քեզ և քո գահը,
Միահեծան գոռոզ ցար,
Եվ քո որդոց ու քո մահը
Պիտի տեսնեմ անպատճառ։

Դիտվել է՝ 2764

Մեկնաբանություններ