Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Աղոթարան

Աղոթարան
20.05.2023 | 00:01

Բարի Հովիվ,

Արի ու արածեցրու մոլորված գառներիդ,
Մի թող, որ անդունդը կալի նրանց:
Անդունդներ սիրող գառներիդ, Տեր իմ,
Դիր Քո սիրասուն ուսերի վրա
ՈՒ փարախդ տար:
Տեր, Դու լսո՞ւմ ես նրանց մայունը,
Որբության տենդը կալել է մեկեն.
Աղերսո՜ւմ են, Տեր, էլ մի՛ ուշանա.
Անդունդը նորից կանչում է նրանց:

Դիտվել է՝ 3870

Մեկնաբանություններ