Եվրամիությունը պետք է լուծարվի՝ Х սոցցանցում գրել է ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը։ Նրա խոսքով՝ առանձին երկրների «պետք է վերադարձվի ինքնիշխանությունը, որպեսզի կառավարությունները կարողանան ավելի լավ ներկայացնել իրենց ժողովրդին»։ Առաջին անգամ չէ, երբ միլիարդատերը քննադատում է Եվրամիությունը, այդ թվում՝ մեկնաբանելով դաշինքի անդամ երկրների ներքին գործընթացները։               
 

Այդ մեղավորը նստած է Երևանի կենտրոնում

Այդ մեղավորը նստած է Երևանի կենտրոնում
01.06.2023 | 14:31

Մեր հանրության մեջ կա միջազգային հարաբերությունների զեղված ընկալում։

Առաջինը՝ oտարներից ավելի հայ լինելու սպասելիքներն են։ Երկրորդ՝ pետք է հասկանալ, որ մեր նկատմամբ օտարների դիրքավորումները շատ բանով կախված են հենց մեր դիրքավորումից։

Այսօր ամերիկացի չինովնիկն ասում է. «Ողջունում ենք համաներման մասին Ալիևի հայտարությունը»։ Երեկ ռուս չինովնիկն ասում էր. «Հայերը օկուպանտ են»։

Մենք ոչ թե պետք է նեղանանք միջազգային խաղացողներից, այլ պետք է հասկանանք, որ այս երկու հայտարարություներն էլ հետևանք են Արցախի հարցում մեր սեփական կառավարության դիրքավորման։ Խնդիրների լուծման բանալիները պատճառահետևանքային կապերը ճիշտ դնելու մեջ են։

Մարդիկ ասում են՝ Լավրովը պլան էր կազմել ու ցանկանում էր հանձնել 7 շրջանները։ Բայց մի պարզ բան չեն ցանկանում կամ չեն կարողանում հասկանալ, որ սեփական իշխանություններն էին հայտարարում, թե Աղդամը մեր հայրենիքը չի, ու ազատագրված տարածքները մեզ համար ընդամենը բուֆերային գոտիներ են։ Բա Լավրովն էլ բուֆերային գոտիները չէ՞ր հանձնում:

Արցախի հայության նկատմամբ սկսված ցեղասպանության մեջ կա մեկ մեղավոր, և այդ մեղավորը նստած է Երևանի կենտրոնում։

Մեր այստեղից վերանալը ոչ ոքի ձեռք չի տալիս։ Փոխեցինք մեր իշխանությունը՝ փոխվելու է մեր միջազգային դիրքավորումը, փոխվելու են նաև մեր նկատմամբ բոլորի հռետորաբանությունն ու վարվող քաղաքականությունը։

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 4885

Մեկնաբանություններ

: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Irates.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am