Եվրամիությունը պետք է լուծարվի՝ Х սոցցանցում գրել է ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը։ Նրա խոսքով՝ առանձին երկրների «պետք է վերադարձվի ինքնիշխանությունը, որպեսզի կառավարությունները կարողանան ավելի լավ ներկայացնել իրենց ժողովրդին»։ Առաջին անգամ չէ, երբ միլիարդատերը քննադատում է Եվրամիությունը, այդ թվում՝ մեկնաբանելով դաշինքի անդամ երկրների ներքին գործընթացները։               
 

Ե՞րբ, ո՞ր պահից հայ մարդը դարձավ անասուն

Ե՞րբ, ո՞ր պահից հայ մարդը դարձավ անասուն
06.06.2023 | 08:08

Նայում էի զոհվածի մոր շինծու դատավարության տեսարանները: Հատկապես ազդվեցի վերջին մի դրվագից, երբ «մեղադրյալը» հրաժեշտից առաջ ուզում էր գրկել դստերը, բայց ոստիկանի համազգեստով կինն այդպես էլ թույլ չտվեց...
Տարօրինակ տեսարաններ եկան աչքիս առաջ:
Ծերունի Գուրգեն Յանիկյանը երկու թուրք դիվանագետ էր սպանել: Արդարադատության տեսանկյունից առավել ծանր ոճիր չի կարող գոյություն ունենալ:
Բայց... նրան բանտից դատարան ու հակառակը տանելիս ոստիկանները խախտում էին կարգը՝ ձեռնաշղթաներ չէին հագցնում:
Ծերունու հետ հենց առաջին շփումներից ոստիկանները նրա հանդեպ խորը պատկառանք էին տածում:
Հիշեցի «Վան» գործողության դատավարության մի ազդեցիկ դրվագը: Տղաները 16 ժամ պատանդ էին պահել տասնյակ մարդկանց, հյուպատոսարանի գրավման ժամանակ պահնորդ էր սպանվել: Բայց երբ դատարանի դահլիճում Մելինե Մանուշյանը կամեցավ համբուրել նրանց ճակատները, դատավորը չարգելեց...
Ե՞րբ, ո՞ր պահից հայ մարդը դարձավ անասուն:
Կարծում եք ոստիկանի ու դատավորի համազգե՞ստն է հային վերածում անասունի:
Չէ՜, այդ համազգեստից այլ ազգերն էլ ունեն:
Դա «նիկոլիզմն» է:
«Նիկոլիզմն» է հային դարձրել անասուն:

Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 7322

Մեկնաբանություններ