Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Աղոթք հայրենյաց համար-5

Աղոթք հայրենյաց համար-5
17.06.2023 | 00:01

-Հա՛յր, լավագո՛ւյնս կարգավորես Հայոց եկեղեցու բոլոր խնդիրները:

- Հայոց իշխանություններին խոնարհեցնե՛ս թագավորների Թագավորի՝ Կենդանի Քրիստոսի առաջ, չխոնարհվողներին՝ փոխե՛ս:

- Ի շահ մեր ազգի հոգևոր փրկության և բոլոր տեսակի ախտերից ու խավարամտություններից ազատմա՛ն ծառայեցնես արժանավոր քահանաներին, բարի մշակ-մտավորականներին, իշխանության վեր բարձրացածներին, ամենքին միաբանելով Աստծո Բանով, և թող ապրեն ըստ Քո Կամքի միմյանց սիրելով ու փոխօգնությամբ:

- Աստծո Սիրո Կամքիդ և Օրենքիդ ընդդիմացող հակառակախոսներին, նեռերին՝ շարունակական ամոթի՛ ու սաստի՛ մեջ դնես:

-Ապաշխարող Քո ժողովրդին հավիտենական կյանքի նեղ դռնով՝ առաջնորդես, պահելով չարից ու կործանող փորձություններից:

Ամե՜ն

Դիտվել է՝ 3612

Մեկնաբանություններ