Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկարատև պատերազմի՝ CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է Գերագույն առաջնորդի գրասենյակի արտաքին քաղաքականության խորհրդական Քամալ Խարազին։ «Ես այլևս տեղ չեմ տեսնում դիվանագիտության համար։ Դոնալդ Թրամփը խաբել է ուրիշներին, չի պահել իր խոստումները, և մենք դա տեսել ենք երկու անգամ՝ բանակցությունների ընթացքում. մինչ մենք բանակցություններ էինք վարում, նրանք հարձակվում էին մեզ վրա»,- ասել է Խարազին։               
 

Ներոնից ոչնչով չտարբերվող արյունարբու ջոկերը հստակ գիտի` ո՛ր շրջանակներից վտանգ զգա ու հիմա էլ գրոհում է Ազատիչին

Ներոնից ոչնչով չտարբերվող արյունարբու ջոկերը հստակ գիտի`  ո՛ր շրջանակներից վտանգ զգա ու հիմա էլ գրոհում է Ազատիչին
27.06.2023 | 19:48

Ասում էի չէ, որ սրանք Աշոտյանին կալանավորելուց հետո ողջ քաղաքական դաշտում նոր կաշա են սարքելու, ու էնա, ոնց հասկանում եմ, նոր թեմաներ են բզբզում. հիմա էլ թիրախում Ազատիչն է։

Դա փայլուն հասկանում է, որ էն ծիծաղելի ու մարազմատիկ դիզելի ֆեյք թեման ջուր է, տակը բան չկա, դրա համար էլ վիժվածքներն ինքնամոռաց դարակներն են քանդում, որ հերթական անասունությունը երկնեն․ մի 20 տարվա վաղեմություն ունեցող եսիմինչ էշություն են գտել ու պաթոսով տարածում են։

Սեփական աթոռն ամեն գնով պահելու ցանկացած քայլի գնալու է՝ չկասկածեք․ փաստն էն է, որ իշխանությանը սպասարկող պնակալեզների ոհմակով դա շարունակում է իր քաղաքական ռեպրեսիաների շղթան, ու ասեմ՝ կանգ չի էլ առնելու, սա չի հագենում ու չի կշտանում մարդկանց տեսարաններ ներկայացնելու մոլուցքից։ Ներոնից ոչնչով չտարբերվող արյունարբու ջոկերը հստակ գիտի, թե հատկապես ո՛ր շրջանակներից վտանգ զգա ու կոնկրետ հիմա էլ գրոհում է Ազատիչին։ Էս տեմպերով նա փորձելու է լռեցնել ընդդիմադիր բոլոր օջախներն ու հանգիստ պետականության կործանման գործընթացը հասցնի ավարտին։

Արմեն ՀՈՎԱՍԱՓՅԱՆ



Դիտվել է՝ 2826

Մեկնաբանություններ