ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանգնեցնել ռուսական առաջխաղացումը ցամաքում և ՌԴ նավատորմը դուրս մղել Սև ծովից: «Այժմ վճռորոշ ճակատամարտը ծավալվել է երկնքում: Ոկրաինան ցուցադրել է իր մարտունակությունը օդում, իսկ նման «երկնային» դիմակայությունում քիչ նշանակություն ունի, թե ում տարածքն է ավելի մեծ»,- ասել է նա։               
 

Իր պահվածքով նա ողջ պետական համակարգն է սարքում անադեկվատ

Իր պահվածքով նա ողջ պետական համակարգն է սարքում անադեկվատ
01.07.2023 | 15:07

Ապշեցուցիչ է այս մարդու իրավիճակային անադեկվատությունը. իր պաշտոնավարման ընթացքում, իր սխալների հետևանքով 120 հազար հայ հայտնվել է շրջափակման մեջ, նրանց սպառնում է, իր իսկ խոսքերով, «էթնիկ զտման, ցեղասպանության վտանգ», իսկ ինքը այսօր խոսում է «երկրի պատմության մեջ մի աննախադեպ իրադարձության» մասին. նվազագույն կենսաթոշակը դարձել է 36 հազար դրամ։

Նույնիսկ իմաստը չես տեսնում հարցնելու՝ գնաճը տեսե՞լ ես, խանութ մտե՞լ ես, հասկանո՞ւմ ես, որ այսօրվա 36 հազարի գնողունակությունը կարող է ավելի քիչ լինել, քան նախորդ տարիների, ասենք, 30 հազարը։

Անիմաստ է, որովհետև կա շատ ավելի լուրջ խնդիր. իր պահվածքով նա ողջ պետական համակարգն է սարքում անադեկվատ, որևէ ռիսկի, որևէ մարտահրավերի դիմակայելու անընդունակ։ Այն, որ ՀՀ պետական պաշտոնյաները վախենում են պատասխանել արցախցի պաշտոնյաների զանգերին, հենց այդ անադեկվատության ապացույցն է. խոսեն, որ ի՞նչ ասեն, ո´չ լիազորություն ունեն ինքնուրույն որոշում կայացնելու, ոչ՝ ունակություն որևէ լուրջ, ռացիոնալ քայլի։ Ադրբեջանական պրոպագանդան քարոզում է «նոր հատուկ ռազմական օպերացիայի» անհրաժեշտությունը՝ «Ղարաբաղը մաքրելու հայկական ուժերից»։ Կա՞ բան, որ անում է պաշտոնական Երևանը՝ սա կանխելու համար։ Կա՞ ծրագիր, կա՞ աշխատանք ռուսական կողմի հետ։

Պետության փլուզումը հենց այսպիսին է լինում։ Պետական ինստիտուտները դադարում են իրավիճակին համահունչ լինել։ Կարող են դեռ իներցիայով կառավարության կամ ԱԺ նիստեր անել, իրար ասել ՄԵԾԱՐԳՈ ու իբր հարցեր քննարկել, բայց սա ուղղակի իներցիա է, որովհետև ընթացքը տանում է պետականության փլուզման։

Այս ընթացքը կանգնեցնելու համար նոր լուրջ քաղաքական, հանրային ընդդիմադիր ձևաչափեր են պետք։ Լիքը լուրջ գործիչներ, դեմքեր ունենք՝ բոլոր սերունդներից, բայց չենք կարողանում նիկոլական ինստիտուցիոնալ անլրջությանը սոլիդ այլընտրանք ստեղծել, ու մեր քաղաքական ֆորմատը մնացել է ԱԺ-ում մայկա-տռուսիկի բանավեճի փիլիսոփայական մակարդակում։

Վահե Հովհաննիսյան

Դիտվել է՝ 5706

Մեկնաբանություններ