Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Աղոթամատույց

Աղոթամատույց
09.07.2023 | 00:21

Նվիրում եմ Մայիս Մխիթարյանին

Պատվիրաններդ մտովի հիշում ու խոնարհվում եմ,

Տիեզերական Քո այդ մեծ սիրո անհունությունից,

«Սիրի՛ր թշնամուդ»,- հոգիս մտորում, ալեկոծվում է Քո այդ պատգամից,

Պատվիրաններդ մտովի հիշում ու խոնարհվում եմ:

Խաչվածդ պահին, «Հա՛յր, ներիր նրանց» աղոթքի վրա ես զարմանում եմ,

Հիսուս իմ Քրիստոս, ներելու համար պարգևիր սերդ Քո Էությունից,-

Պատվիրաններդ մտովի հիշում ու խոնարհվում եմ,

Տիեզերական Քո այդ մեծ սիրո անհունությունից:

Հրաչյա Խաչիկի ՀԱՐՈՒԷԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 4535

Մեկնաբանություններ