ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանգնեցնել ռուսական առաջխաղացումը ցամաքում և ՌԴ նավատորմը դուրս մղել Սև ծովից: «Այժմ վճռորոշ ճակատամարտը ծավալվել է երկնքում: Ոկրաինան ցուցադրել է իր մարտունակությունը օդում, իսկ նման «երկնային» դիմակայությունում քիչ նշանակություն ունի, թե ում տարածքն է ավելի մեծ»,- ասել է նա։               
 

Սնուպի Դոգ` հանուն զույգ բադրջանի մակարդակ ունեցող վարկանիշի

Սնուպի Դոգ` հանուն զույգ բադրջանի մակարդակ ունեցող վարկանիշի
29.07.2023 | 14:22

Ասենք ինչքա՜ն պտի ուղեղդ թափած լինի, որ 120 հազար հայրենակիցդ սոված լինի, դու հարևան երկրների ինադու Սնուպի Դոգ կանչես։

Գոնե Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտին կանչեք, Բրանդենբուրգի դքսի հետ։

23,2 միլիոն դոլարը 40 տանկ, 3 «Սու» է։

40 «Սոլցեպյոկ», հյուսիս արևելյան սահմանի բացառիկ կահավորում, մեկ ռազմարդյունաբերության գործարան, Գյումրու պես քաղաքի 2 տարվա բյուջե է։

Կվերակառուցվեր 20-ից 40 հուշարձան, ՀՀ բոլոր որմնանկարները կվերականգնվեին, կարող էինք ունենալ 200 թանգարան։

Կարելի էր բարձրացնել ծննդյան վճարները

ՈՒ էդ ամենը Նիկոլի վարկանիշի համար միայն, որը հասել է զույգ բադրջանի մակարդակի։

Արթուր ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 3084

Մեկնաբանություններ