Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Ովքե՞ր են առաջադրվողները, ի՞նչ ծրագիր ունեն

Ովքե՞ր են առաջադրվողները, ի՞նչ ծրագիր ունեն
14.08.2023 | 13:57

Վերջին տարիների ընթացքում, օրվա իշխանությունը ողջ զինանոցն օգտագործեց քաղաքականության նշաձողը շրիշակի (պլինտուսի) մակարդակին իջեցնելու համար:

Դրա ապացույցն առաջիկայում կայանալիք Երևանի ավագանու ընտրություններն են:

Ովքե՞ր են առաջադրվողները, ի՞նչ ծրագիր ունեն, ինչո՞վ են նրանց ծրագրերը տարբերվում իրարից և արդյոք այդ ենթադրյալ տարբերությունն էակա՞ն է:

Մասնավորապես՝ ո՞վ գիտի, թե ինչ քաղաքական հայացքներ ունեն Արզաքանցյան ու Ավինյան Տիգրանները, ո՞ր քաղաքական հասարակարգում է ցանկանում երևանցիներին տեսնել «Ապրելու Երկիրը», եվրոպական երկրներից հատկապես ո՞ր երկրի քաղաքական մոդելն է մեզ առաջարկում Եվրոպական կուսակցությունը և այսպես շարունակ:

Լավ է, որ «Գազել»-ը «Ման»-ով փոխարինվեց, սակայն «Ման» ավտոբուսներ կան և՛ միապետական Շվեդիայում, և՛ պառլամենտական Իտալիայում:

Լավ է, որ ծրագրվում է վերականգնել Երևանի տեսարժան օբյեկտները, սակայն այդպիսի ծրագրեր են իրականացվում և՛ կոմունիստական Չինաստանում, և՛ պահպանողական Անգլիայում:

Լավ է, որ դեպի Եվրոպա ենք նայում, սակայն այնտեղ են նայում և՛ սկզբունքային ՈՒկրաինան, և՛ կոմպլեմենտար Վրաստանն ու Թուրքիան:

Երևանի քաղաքապետի պաշտոնը քաղաքական է այն պարզ պատճառով, որ Երևանի ավագանու ընտրությունները կուսակցական են: Եվ, եթե մենք Երևանի ապագա քաղաքապետին դիտարկենք իբրև շենք կառուցող, ավտոբուս բերող, ասֆալտ փռող կամ շենքի տանիք վերանորոգող, ապա վերջինս օրվա քաղաքական իշխանության մոտ ԺԵԿ-ի պետ է աշխատելու:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 5070

Մեկնաբանություններ