Վաշինգտոնը պահանջում է ՈՒկրաինայի նախագահից արագ արձագանք Թրամփի վարչակազմի «խաղաղության ծրագրին»՝ նպատակ ունենալով Ռուսաստանի հետ հրադադարի համաձայնագրի հասնել «մինչև դեկտեմբերի 25-ը՝ Սուրբ Ծնունդ»՝ հաղորդում է Financial Times-ը։ Երկուշաբթի օրը ՈՒկրաինայի նախագահը Լոնդոնում հանդիպել է Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդների հետ։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ակնարկել է իրավիճակի հրատապության մասին, նշելով, որ «առաջիկա օրերը կարող են վճռորոշ լինել բոլորի համար»։               
 

Պետություն սարքելու համար պրոֆեսիոնալների բանակ է պետք

Պետություն սարքելու համար պրոֆեսիոնալների բանակ է պետք
27.08.2023 | 08:11

Այն հասարակություն կոչեցյալը, որը համատարած հասկացող ու տաղանդավոր, երբեմն էլ՝ հանճարեղ անհասկացողներից է բաղկացած, ապրելու շատ փոքր շանս ունի։

Այնպես, ինչպես նույնիսկ սովորելու հետ գործ չունեցող մեկին համլսարանական մթնոլորտը դարձնում է ավելի հասկացող անհատ, այդպես էլ պրոֆեսիոնալիզմի բովով անցածն է հասկանում բաներ, որ մյուսները չեն հասկանում։

Պետություն սարքելու համար, այլ շատ կարևոր բաների ու հատկությունների հետ միասին, պրոֆեսիոնալների բանակ է պետք։

Գավառական ֆայմով ղեկավարվող ոչ պրոֆեսիոնալ մոտեցումները տեղով տնաքանդություն են, մանավանդ, անռեսուրս, խեղճ ու կրակ երկրների համար։

Եթե նույնիսկ ներկա թնջուկից մենք մի կերպ դուրս էլ գանք, ապա հերթական գավառական, իր քթից ու փորը կշտացնելուց այն կողմ չտեսնող իշխանությունը, լավագույն դեպքում, շարունակելու է գոյություն քարշ տալու պրոցեսը, մինչև հերթական փոսն ընկնելը։

Եթե մեզ որևէ ձևի կուլտ է պետք, ապա դա պրոֆեսիոնալիզմի կուլտն է, քանի որ մնացած կուլտերը ստրկամտության արդյունք են։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2446

Մեկնաբանություններ