ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովում հնչած հայտարարությանը, թե պաշտոնական Երևանը գոհ կլինի, եթե ՀԱՊԿ-ը հեռացնի Հայաստանին կազմակերպությունից։ «Եթե Երևանն այլևս կարիք չունի անդամակցելու այդքան կարևոր տարածաշրջանային անվտանգության կազմակերպությանը, ապա ազատ է համապատասխան որոշում կայացնելու և դուրս գալու այս կազմակերպությունից»,- ասել է նա:               
 

«Մեկ կաթսաjի մեջ` երեք անհամատեղելի գլուխ»

«Մեկ կաթսաjի մեջ` երեք անհամատեղելի գլուխ»
19.09.2023 | 12:11

Ոչ մի պարագայում և ոչ մի կերպ չի փոխվելու հետևյալ քաղաքական իրողությունը. Երևանի 824.000 ընտրողներից այս ընտրությանը մասնակցել է 234.000-ը: Ոչ մի տարբերություն չկա՝ միլիոնանոց քաղաքը կկառավարի այդ քաղաքի 234.000 ից ընդամենը 75.000-ի՞, թե՞ 43.000-ի կառավարելու իրավունքին և վստահությանը արժանացածը: Թե՛ մեկը, թե՛ մյուսը, ամերիկյան քաղաքական սլենգով ասած, lame duck են` «xромая утка»:

Այս վստահության սնանկությամբ երկուսն էլ ավելի շատ խնդիր են Երևանի համար, քան Երևանի խնդիր լուծող:

P.S. Վերջ տվեք «մեկ կաթսաjի մեջ երեք անհամատեղելի գլուխ եփելու» անհեռանկար գործին:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 2374

Մեկնաբանություններ