Եվրամիությունը պետք է լուծարվի՝ Х սոցցանցում գրել է ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը։ Նրա խոսքով՝ առանձին երկրների «պետք է վերադարձվի ինքնիշխանությունը, որպեսզի կառավարությունները կարողանան ավելի լավ ներկայացնել իրենց ժողովրդին»։ Առաջին անգամ չէ, երբ միլիարդատերը քննադատում է Եվրամիությունը, այդ թվում՝ մեկնաբանելով դաշինքի անդամ երկրների ներքին գործընթացները։               
 

Մեկնաբանել կարող են միայն հոգեբույժները

Մեկնաբանել կարող են միայն հոգեբույժները
17.10.2023 | 17:43

Ֆեյսբուքում կամ լրատվական կայքերի մեկնաբանություններում որոշ իրական կամ ֆեյքային անձինք հպարտանում են իրենց վարչապետով: Ում կողմից էլ լինի՝ Նիկոլ վարչապետով հպարտանալն աննորմալ ու անբնական երևույթ է: Որովհետև առողջ դատողության տեսակետից հնարավոր չէ հպարտանալ երկրի այն ղեկավարով, որը հայրենիքի մի մասը բեռ է համարել և փորձել է ազատվել այդ բեռից: Հնարավոր չէ հպարտանալ երկրի այն ղեկավարով, որը խայտառակ պարտություն է կրել Արցախյան վերջին պատերազմում: Հնարավոր չէ հպարտանալ երկրի այն ղեկավարով, որն անմռունչ կրում է թշնամի երկրի ղեկավարի ստորացումները թե՛ իր, և թե՛ ողջ ժողովրդի հասցեին, ինչով էլ ոտնատակ է տալիս մի ողջ ժողովրդի ազգային արժանապատվությունը: Հնարավոր չէ հպարտանալ երկրի այն ղեկավարով, որը, հրապարակավ իր մեղքը գիտակցելու և հրաժարական ներկայացնելու փոխարեն, փորձում է արդարացնել իրեն՝ մեղքը գցելով մնացած բոլորի վրա: Հնարավոր չէ հպարտանալ երկրի այն ղեկավարով, որն ադեկվատ քայլերով բանակն ու հասարակությունը հետպատերազմական շոկից դուրս բերելու փոխարեն շարունակում է խորացնել այն՝ միաժամանակ խաղաղություն մուրալով բարբարոս թշնամուց: Թե ինչպես է հնարավոր նման վարչապետով հպարտանալ, երևի կարող են մեկնաբանել միայն հոգեբուժարաններում, բնականաբար, բժշկական տեսակետից:

Վախթանգ Սիրադեղյան

Դիտվել է՝ 3975

Մեկնաբանություններ