Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Աղոթարան

Աղոթարան
21.10.2023 | 00:03

Արդ՝ չսպասենք վերջին օրվան, չլինենք ագահ, աղքատներին կարոտ չթողնենք, Քրիստոսին չտրտմեցնենք, այլ՝ որբերին կերակրենք, այրիներին խնամենք, պանդուխտներին հավաքենք, սովածներին կերակրենք և Քրիստոսին մխիթարենք:

Երկրի վրա առատատուր մխիթարություն սերմանենք և երկնքի մեջ ողորմություն հնձենք, երկնային խորանները բարձրանանք ու մեծապայծառ խնդությամբ անսպառ ուրախությունը վայելենք մեր Տիրոջ՝ Հիսուսի հետ:

Ամե՜ն:

Սուրբ Հովհան ՄԱՆԴԱԿՈՒՆԻ Հայրապետ

Դիտվել է՝ 2932

Մեկնաբանություններ