Եվրամիությունը պետք է լուծարվի՝ Х սոցցանցում գրել է ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը։ Նրա խոսքով՝ առանձին երկրների «պետք է վերադարձվի ինքնիշխանությունը, որպեսզի կառավարությունները կարողանան ավելի լավ ներկայացնել իրենց ժողովրդին»։ Առաջին անգամ չէ, երբ միլիարդատերը քննադատում է Եվրամիությունը, այդ թվում՝ մեկնաբանելով դաշինքի անդամ երկրների ներքին գործընթացները։               
 

Քաոսը նրա քաղաքական երկունքն է

Քաոսը նրա քաղաքական երկունքն է
24.10.2023 | 12:32

Այն, ինչ տեղի ունեցավ Արցախի ներկայացուցչության մոտ, արդյունք է նրա, որ ՀՀ-ում ամեն մի աղբի ծնունդ իրեն կարող էր թույլ տալ ասել՝ Արցախը Ադրբեջան է և վերջ, ու չպատժվել:

Մեր տիպի հանրույթներում ոչինչ այնքան օրինակելի, դաստիարակող չէ, որքան ցուցադրական պատիժը որևէ մեկի նկատմամբ, հատկապես, արժեքների պղծման նրա վարքին ի պատասխան:

Կարմիր գիծը պետք էր հստակ գծել թե՛ փողոցում, թե՛ ԱԺ-ում:

Ոչինչ, մի երկու հարված կուտեիք (ոնց էլ լինի, կյանքում մի անգամ գոնե փողոցում կռիվ արած կլինեք), սակայն արժեքային սահման կգծեիք, հասարկությունը կտեսներ, որ չեք մեռել, երբ ձեր վարչապետը կամ եսիմ ով ասում է՝ հողերը հանձնելու եմ, կոնկրետ սկզբունքային արձագանք եք տալիս:

Նման վարքը իրավիճակ կփոխեր, սակայն էլիտաները ընտրեցին ստատուսների, ասուլիսների ու «նիկոլ դավաճան» գոռալու քաղինքնաբավարարման ուղին:

Նիկոլը քաղաքականապես ծնվել է 2008-ի մարտի մեկին. քաոսը իր քաղաքական երկունքն է, ու վստահ եղեք, երբ հասկացավ, որ իշխանություն չի պահելու, քաոսը կգա ձեր տուն ու երկիր, մարտի մեկը դրա համեմատ կդառնա բարի ֆիլմ, ու այս անգամ ամեն բան ներսում ու դրսում կխառնվեն իրար՝ քաղաքացիական պատերազմ մի քանի գծով, հակառուսկանության թեմայով զանգվածային բախումներ, ու հարձակում դրսից սցենարով:

Իրավիճակը շատ բարդ է, անգամ դրանից գլուխ հանողների համար:

Ալեն Ղևոնդյան

Դիտվել է՝ 5114

Մեկնաբանություններ

: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Irates.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am