ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովում հնչած հայտարարությանը, թե պաշտոնական Երևանը գոհ կլինի, եթե ՀԱՊԿ-ը հեռացնի Հայաստանին կազմակերպությունից։ «Եթե Երևանն այլևս կարիք չունի անդամակցելու այդքան կարևոր տարածաշրջանային անվտանգության կազմակերպությանը, ապա ազատ է համապատասխան որոշում կայացնելու և դուրս գալու այս կազմակերպությունից»,- ասել է նա:               
 

Հայրենիքը առաջին հերթին պատասխանատվություն է, սեր և հոգատարություն հայրենակցի նկատմամբ

Հայրենիքը առաջին հերթին պատասխանատվություն է, սեր և հոգատարություն հայրենակցի նկատմամբ
19.11.2023 | 21:35

Ստեփանակերտցին հայրենիքը կորցրեց, երբ աստղաբաշխական թվերով վարձով բնակարան տվեց անտուն դարձած հադրութեցուն, ապա բոլորից աստղաբաշխական վարձեր ուզեցին գորիսեցիները, արտաշատցիները, գյումրեցիները, երևանցիները...

Հայրենիքը առաջին հերթին պատասխանատվություն է, սեր և հոգատարություն հայրենակցի նկատմամբ և դրա պակասը բերում է ըմդհանուր հայրենազրկման։

Շարունակեք մեզ բոլորիս հայրենազրկել, բայց հիշեք, վաղն էլ ձեզանից են շատ թանկ վարձեր ուզելու

Կարապետ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3681

Մեկնաբանություններ