Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Գոհության աղոթք

Գոհության աղոթք
30.11.2023 | 00:01

Գոհանում ենք Քեզանից,

Տե՛ր Աստված մեր, որ Քո երևելի լույսով ուրախացրիր Քո բոլոր արարածներին,

իսկ Քո պատվիրանների իմանալի լույսով լուսավորեցիր

բոլոր նրանց, ովքեր հավատում են Քեզ:

Զորացրու՛ և մեզ, Տեր՛,

պահելու Քո պատվիրաններն այսօր և ամեն ժամ:

Որպեսզի լուսավորված մտքով միշտ Քո կամքը կատարենք և գալիք բարիքներին հասնենք Քո բոլոր սրբերի հետ` մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի շնորհով և մարդասիրությամբ,

Որին վայել է փառք,

իշխանւթյուն և պատիվ այժմ և միշտ և հավիտեանս հավիտենից ամեն:

Դիտվել է՝ 3873

Մեկնաբանություններ