Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Զղջման աղոթք

Զղջման աղոթք
03.12.2023 | 00:01

Կանչի՛ր, Տե՛ր, իմ մեղանչած անձը Քեզ մոտ,

քանզի չեմ համարձակվում մերձենալ Քեզ,

պատկառում եմ ամոթից և զարհուրում եմ իմ գործերից,

չունեմ համարձակություն Քո առջև,

քանզի ես ինքս եմ ինձ կորստյան մատնել:

Հեռացա Քո սուրբ պատվիրաններից և մերկացա Քո փառքից, բայց Դո՛ւ, Տե՛ր, գթա՛ ինձ,

ողորմի՛ր, քանզի Քո անարատ ձեռքերի ստեղծածն եմ:

Սուրբ Եբրեմ ԱՍՈՐԻ

Դիտվել է՝ 3081

Մեկնաբանություններ