Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

Հայր մեր

Հայր մեր
10.01.2024 | 14:07

Այս ապառաժների միջև որոնք թեքված են չորս

կողմից մեզ վրա

ցույց տուր քո դեմքը այս ջրերի քարերի այս

ոլորապտույտ օրերի վրա

կիսախավարում երկու դռների տարածության մեջ որոնք

անընդհատ բացվում են ու փակվում և նորից կրկնվում նույն

ձևով նույն ռիթմով

այս կիսաքաղաքներում կիսափողոցներում այս

կիսաշենքերում այս կիսադեմքերի

անվերջ գոռգոռացող սաստկացող ձայների մեջ այս

պարիսպների պատուհանների

այս անցորդների քողարկված և անդուռ երազ–տանջանքներում

ցույց տուր քո դեմքը

Հայր մեր որ յերկինս ես Հայր

մեր որ յերկիրս ես

սպասման տարիների և Ահեղ Դատաստանի

սահմանի առաջ

ցույց տուր քո դեմքը

մեզ որ դեմք չունենք

ավաղ չունենք անուն ու ճակատագիր երբ

սկիզբն անորոշ է վերջը որոշակի

Հայր մեր որ յերկինս ես Հայր

մեր որ յերկիրս ես։

Հենրիկ ԷԴՈՅԱՆ

Գրքի մոգությունը

ՖԲ էջից

Դիտվել է՝ 5308

Մեկնաբանություններ